ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թվականի երկրաշարժի հերթական տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։ NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, այցելել երկրաշարժի հետեւանքով տներից զրկված եւ նոր բնակարաններ ստացած քաղաքացիների տներ։ Վարչապետի մոտ գյումրեցիները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատանք չունենալու հարցը: Վարչապետը խոստացել է քննարկել խնդիրները եւ լուծումներ գտնել: Ախուրյան համայնքում վարչապետը ծանոթացել է աղետի հետեւանքով անօթեւան բնակիչների համար կառուցված բնակարանների շինաշխատանքներին, որոնք ավարտվել են եւ բնակարանատերերը շուտով բնակարանամուտ են տոնելու Ազատամարտիկ Աշոտ Շահբազյանին վարչապետը շնորհավորեց իր բաժակի կոնյակը կիսելով նոր բնակչի հետ: Ախուրյանում կառուցվել է 3 շենք 104 բնակարան:
Կարեն Կարապետյանի հետ Գյումրիում են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վարչապետին ուղեկցում են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
































