Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2.4 մլն դրամաշնորհ տրամադրել Հայաստանին՝ «Ջրամատակարարման եւ ջրահեռացման երկրորդ ծրագրի» շրջանակներում: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱԶԲ գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը:

Ս. Ալվարեսը տեղեկացրել է, որ դրամաշնորհը նախատեսված է ծրագրի  տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրության 7 երկրաբանական տեղեկատվական համակարգերի (GIS) ներդրման  համար: Առաջիկայում նախատեսվում է փորձագիտական խումբ ձեւավորել, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն ԱԶԲ-ին ծրագրի այս փուլն իրագործելու համար:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

ԱԶԲ ներկայացուցիչը արդյունավետ է որակել ՋՏՊԿ-ի եւ դրա ենթակառուցվածքների հետ երկարամյա համագործակցությունը եւ տեղեկացրել, որ փորձագիտական խմբում ներգրավվելու են նաեւ տեղացի մասնագետներ:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի նման որակման համար եւ նշեց, որ փորձագիտական խմբի անդամների ընտրությունը լինելու է ՋՏՊԿ ուշադրության կենտրոնում.

«ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում մենք կունենանք արհեստավարժ մասնագետների լուրջ թիմ, որի ներգրավվումը նման միջազգային նախագծերի մեջ, իհարկե, ողջունելի է: Սակայն, ես ուզում եմ շեշտել, որ ՋՏՊԿ-ի հետ իրենց աշխատանքը շարունակելու են միայն այն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն երկու չափորոշիչի՝ կլինեն իրենց գործի գիտակը եւ զերծ կլինեն կոռուպցիոն որեւէ գործունեությունից: Մենք վճռականորեն ենք տրամադրված, եւ բացառելու ենք կոռուպցիայի կամայական դրսեւորում մեր համակարգում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Ողջունելով Կոմիտեի նախագահի վճռական մոտեցումը, ԱԶԲ պաշտոնյան հավաստիացրել է, որ Բանկը եւս շահագրգռված է արհեստավարժ թիմի հետ համագործակցությամբ եւ պատրաստ է այդ կապակցությամբ ցանկացած հարց համաձայնեցնել ՋՏՊԿ-ի հետ: