Ավստրալական Qantas ավիաընկերությունը գործարկում է 17-ժամյա անվայրէջք չվերթ, որը Լոնդոնը կկապի Արեւմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Սա կլինի առաջին ուղիղ չվերթը, որը կխուսափի լիցքավորման համար վայրէջքի անհրաժեշտությունից: Kangaroo Route չվերթը կգերազանցի Դուբայից Նոր Զելանդիայի Օքլանդ ամենաերկար թռիչքի ռեկորդը, որն իրականացնում է Emirates ավիաընկերությունը եւ տեւում է 16 ժամ 35 րոպե: 
Qantas ավիաընկերության ղեկավար Ալան Ջոյսի խոսքով՝ Լոնդոնից Ավստրալիա ավիաթռիչքը, որը գործարկվել է 1947 թվականին, տեւում էր 4 օր եւ 9 կանգառ էր պահանջում, այժմ այն կտեւի ընդամենը 17 ժամ: Չվերթը ծրագրվում է գործարկել 2018 թվականի մարտին: