ԵՄ–ն նոր էջեր չի բացի միությանը Թուրքիայի անդամակցության պատմության մեջ։ Այս մասին ԵՄ խորհրդի արտգործնախարարների մակարդակով հանդիպման ավարտին ասել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Քուրցը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեկընդմիշտ հասկանալի է դարձել, որ այլեւս նոր գլուխներ չեն լինի Թուրքիայի  հետ»,– ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դրանք բացելու  համար միաձայն որոշումներ են պետք, սակայն Ավստրիան երբեք դրան չի համաձայնի։

Նախարարն արգելափակել է միությանը Թուրքիայի անդամակցության մասին ԵՄ խորհրդի համատեղ հայտարարությունը։