ԱՄՆ–ում ոստիկանները կրակել են անզեն տղամարդու վրա, որը հոգեկան խանգարումներ ուներ, հայտնում է Los Angeles Times–ը։

Բայքերսֆիլդ քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները երկուշաբթի ահազանգ էին ստացել, որ փողոցում զինված տղամարդ է քայլում։ Դեպքի վայր ժամանելով՝ նրանք կրակ էին բացել 73-ամյա տղամարդու ուղղությամբ, որը ստացած վնասվածքներից մահացել էր։ Ֆրանսիսկո Սերնեի հարազատների խոսքով՝ տղամարդու վրա 9 անգամ կրակել էին։

Դեպքի  վայրում զենք չի  հայտնաբերվել։ Տղամարդու հարազատները նույնպես պնդում են, որ նա զինված չի եղել։ Ընթանում է հետաքննություն։