Բրյուսելում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետեւյալ ուղղություններով՝ «Ապրանքների առեւտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտներ», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ», «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Ծառայությունների առեւտուր» եւ «Ներդրումներ»: