2015-ին Գերմանիա ժամանած միգրանտների թիվը գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշերը։ Միգրացիայի մասին Գերմանիայի ՆԳՆ ներկայացրած զեկույցից հետեւում է, որ անցած տարի երկիր է ժամանել 2․14 մլն մարդ։ Դա բացարձակ ռեկորդ է 1952-ից հետո, երբ Գերմանիայում սկսվել է երկիր մտնող միգրանտների պաշտոնական գրանցում, հայտնում է DW–ը։

Միաժամանակ Գերմանիայից հեռացել է 998 հազար մարդ։ Երկիր եկած  միգրանտների երեք քառորդը բնակվում են Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա, Բադեն-Վյուրտեմբերգ, Բավարիա, Ներքին Սաքսոնիա ու Գեսսեն դաշնային հողերում։

2015-ին ժամանած միգրանտների մեծ մասը Սիրիայից է եղել։