Չիլիի էկոնոմիկայի նախարար Լուիս Ֆելիպե Սեսպեդեսը ստիպված է եղել արդարանալ այն փչովի սեքս-տիկնիկի պատճառով, որը նվեր էր ստացել երկրի արտադրողների ու արտահանողների ասոցիացիայից, հայտնում է BBC-ն։

Ավանդական սուրբծննդյան ճաշկերույթի ժամանակ, որն ասոցացիան էր կազմակերպել, դրա ղեկավար Ռոբերտո Ֆանտուչին նախարարին տիկնիկ էր նվիրել, որի վրա գրված էր «Տնտեսությունը խթանելու համար»։

Լուսանկարներում երեւում է, թե ինչպես է նախարարը, ժպիտը դեմքին, բռնել իր նվերը։ Նախարարի ակնհայտ հրճվանքը վրդովեցրել է երկրի նախագահ Միշել Բաչելեթին։ «Asexma-ի ընթրիքի ժամանակ տեղի ունեցածին չի կարելի հանդուրժողական վերաբերվել,- գրել էր նա իր «Թվիթերում»,- կանանց հանդեպ հարգանքի համար պայքարը եղել է իմ երկու կառավարությունների ջանքերի կենտրոնում»։

Բաչելետի վրդովմունքը կիսել են երկրի բնակիչներից շատերը։ Մասնավորապես Սեքսուալ ու վերարտադրողական իրավունքների շարժման ներկայացուցիչները նախարարին գործարարների մատուցած նվերը անվանել էին սեքսիստական ու կնատյացական։ Արդյունքում նախարարը հրապարակավ ներողություն էր խնդրել նվերին իր արձագանքի համար։ «Ես հանկարծակիի եկա, ու իմ արձագանքն իրոք անընդունելի էր»,-ասել է նա։