Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար կառավարությունը 50 համակարգիչ կգնի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 15-ին կառավարության նիստում։

Համակարգիչները կգնեն մեկ հատը 557 հազար 750 դրամով։ Սպասարկող սարքավորումների եւ ծրագրային փաթեթների հետ ծախսերը կկազմեն 57.9 մլն դրամ։ Տեխնիկան կգնեն արագացված կարգով։