Հայաստանի կենսաթոշակառուներից չեն պահանջի գերավճարները, որոնք սխալմամբ փոխանցվել են նրանց մինչեւ 2017 թվականը: «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Այդ ժամկետից հետո գանձման վաղեմության ժամկետ կսահմանվի 3 տարի: Այդ գումարը հետ կգանձվի միայն այն դեպքում, երբ վճարվել են թոշակառուի մահից հետո (ժառանգորդներից) կամ դատարանի կողմից ապացուցված խարդախության դեպքում:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ 2015-ից ի վեր, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը հայտնաբերել է 240,6 մլն դրամի ավել վճարված կենսաթոշակ, բայց հետ է գանձել միայն դրա մի փոքր մասը (19,5 մլն դրամ):






























