Նոր տարուն կաթնամթերքի պիտանելիության ժամկետները կարող են ավելացվել։ Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 17-ին հայտնել է «Իրազեկված ու պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Տոներին ապրանքի մնացորդը սպառելու համար կաթնամթերքի թողարկման օրը մի քանի օրով առաջ են տանում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ դեկտեմբերի 30-ին ու 31-ին արտադրությունը 5-6 օրով դադարում է։ Դրա համար էլ պետք է զգույշ լինել, խանութում հունվարի 2-ի կամ 3-ի արտադրման ժամկետով կաթնաշոռ կամ կաթ տեսնելով, հավելեց Պիպոյանը։