Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտաքին քաղաքականության հարցերով իր խորհրդական Քրիստոդ Հոյսգենին ուղարկելու է ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ բանակցությունների, հայտնում է Der Spiegel-ը։
Պարբերականը նշում է, որ Բեռլինում շատ մտահոգված են նրանով, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ն Թրամփի նախագահության օրոք, դրա համար էլ Հոյսգենը հաջորդ շաբաթվա սկզբին պետք է տեղում ծանոթանա իրավիճակին, մասնավորապես հանդիպելով ազգային անվտանգոթյան հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայքլ Ֆլիննի հետ։
Իր ապագա վարչակազմում առանցքային պաշտոններին թեկնածուներ ընտրելիս Թրամփը առայսօր գրեթե անտեսել է Վաշինգթոնի արտաքին քաղաքական իսթեբլիշմենթը, որի հետ Գերմանիան ավանդաբար սերտ կապեր է պահպանում։
Պաշտոնանկ գեներալ Ֆլիննը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլերմանը նախկինում իրենց դրսեւ որել են որպես Ռուսաստանի բարեկամներ։ Կանցլերի գերատեսչությունում մտահոգված են նրանով, որ Թրամփն ու նրա թիմը կշրջանցեն պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ սահմանվել են ՌԴ դեմ, ու թույլ չեն տա, որ Արեւ մուտքը Մոսկվայի դեմ միասնական դիրքորոշում համաձայնեցնի, նշում է Der Spiegel թերթը։





























