ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Սպիտակ տան աշխատակազմի բյուջետային վարչության տնօրեն նշանակել Հարավային Կարոլինայի կոնգրեսական Միք Մալվանիին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի անցումային թիմին:

Իր հայտարարության մեջ Թրամփը Մալվանիին անվանել է Կոնգրեսի ուժեղ ձայն, որը կվերահսկի ծախսերի վերահսկողությունից դուրս գալը: «Միքի գլխավորությամբ իմ վարչակազմը մտադիր է ճիշտ ընտրություն կատարել բյուջեի հարցում, նոր պատասխանատվություն դնել դաշնային կառավարության վրա եւ վերականգնել ամերիկացի հարկատուների վստահությունը»: