Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 4200 մարդու, որոնց կասկածում են համացանցի միջոցով անձնական տվյալների գողության եւ վաճառքի մեջ: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության ն ախարարությունը:
Ձերբակալվածների թվում կա ավելի քան 40 սեկտորի՝ բանկային, կրթության, հեռահաղորդակցման, ապահովագրական ոլորտների 390 աշխատակից: Դրանից բացի, ոստիկանությունը մոտ 100 պրոֆեսիոնալ հաքերի է ձերբակալել: Նրանք բոլորը մեղադրվում են ավելի քան 1800 քրեական գործերի մասնակցության մեջ:





























