Չինաստանի ՊՆ-ն դեմ է արտահայտվել Հարավչինական ծովում ԱՄՆ-ի կողմից հետախուզական գործողություններին եւ տեղագրական աշխատանքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Յան Յունցզյունի հայտարարությունը:

«ԱՄՆ-ը շարունակական ժամանակ բազմիցս նավային տեղակայման ավիացիա է ուղարկում Չինաստանի տարածքային ջրեր հետախուզական աշխատանքի եւ տեղագրության  համար: Չինաստանը վճռականապես դեմ  է դրան եւ ԱՄՆ-ից պահանջում է վերջ դնել այդ գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ: