ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է Չինաստանի գործողություններից: Թրամփն իր Twitter-ում մեկնաբանել է Հարավչինական ծովում չինացիների ձեռքում հայտնված ամերիկյան անօդաչու սարքերի հետ կապված իրավիճակը:  «Չինաստանը միջազգային ջրերում ԱՄՆ-ից գողացել է հետազոտական անօդաչու սարքը, գողացել է ջրից եւ տարել Չինաստան: Աննադեպ քայլ է»,- գրել է նա: