Բունդեսթագի՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումների հետաքննության հարցերով հանձնաժողովի գաղտնի փաստաթղթերը Wikileaks-ի ձեռքում են հայտնվել Գերմանիայի խորհրդարանում աշխատող մարդու ձեռքով, հայտնում է Der Spiegel-ը:
Ավելի վաղ Allgemeine Sonntagszeitung թերթը հայտնել էր, որ քննիչները հավանական էին համարում այն տարբերակը, որ գաղտնի թղթերը Wikileaks-ի ձեռքում են հայտնվել 2015-ի գարնանը ռուս ցանցահենների հարձակման հետեւանքով:
Բունդեսթագի պաշտոնական ներկայացուցիչը Der Spiegel-ին հայտնել է, որ ընթանում է հետաքննություն «ծառայողական գաղտնիքի եւ չհրապարակման պարտականության խախտում» փաստով:
Պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը չարագործին փնտրում է խորհրդարանի աշխատակիցների շրջանում:





























