Զիմբաբվեում իշխող կուսակցությունը 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի թեկնածությունն առաջադրել է 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Կուսակցության համագումարի ժամանակ, որտեղ նրան առաջադրել են, կուսակիցները երգել են «Մուգաբեն պետք է հավերժ կառավարի» երգը, փոխանցում է Reuters-ը:

Մուգաբեն իր ելույթում հայտարարել է, որ անհրաժեշտ է հաղթահարել տարաձայնությունները եւ վերջ դնել պայքարին: