Այս տարվա ամռանը Նյու Յորքում սինթետիկ թմրանյութերից մարդկանց զանգվածային թունավորումների դեպքեր են արձանագրվել:
Ըստ Informing-ի՝ այն ընդունած մարդիկ զոմբիի են նմանվել. նրանք չեն կարողացել խոսել, գրեթե չեն արձագանքել շրջապատում տեղի ունեցածին, միայն սարսափ ֆիլմերից զոմբիների տնքոցներին նման ձայներ են արձակել:
Այս թմրանյութն «ԱԿ-47, 24 կարատ ոսկի» անունն է ստացել:
Օրգանիզմի վրա այս թմրանյութի տարօրինակ ազդեցությունը հետաքրքրել է գիտնականներին: Թեստավորման արդյունքում պարզվել է, որ դրա հիմքում AB-FUBINACA փորձնական նյութն է, որը 2009 թվականին ստեղծել եւ պատենտավորել է Pfizer դեղագործական ընկերությունը:
Չինաստանից քիմիկոսներն անօրինական ճանապարհով ձեռք են բերել դրա բանաձեւը եւ արտադրություն հիմնել:
Արդյունքում, նույնիսկ փոքր քանակությամբ այս թմրանյութի օգտագործումը նյարդային համակարգում լուրջ փոփոխություններ է առաջացրել:





























