Գիտնականները հայտարարել են, որ մարդկության պատմության մեջ Երկիր մոլորակի վրա մահացել է 100.8 մլրդ մարդ։ Ընդ որում, ամեն տարի մահացածների թիվը 0.8 տոկոսով աճում է, փոխանցում է Informing–ը։

Մասնագետների խոսքով՝ նման քանակությամբ դիակների թաղումը մեգապոլիսների համար խնդիր է։ Եթե այդ միտումը շարունակվի, արդեն 20 տարի անց մեծ քաղաքների  գերեզմանոցներում տեղ չի մնա։

Նշենք, որ այդ խնդիրը լուծելու համար Լոնդոնում եւ Նյու Յորքում իշխանությունները խորհուրդ են տալիս ավելի խնայող միջոցների դիմել։ Կարելի է մահացածին հրկիզել կամ նրա համար հուղարկավորության երկնաքեր ստեղծել։ Դրա շնորհիվ կհաջողվի կրճատել գերեզմանի համար օգտագործվող հողատարածքների քանակը։

Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, ապա նրանց առաջարկում են հատուկ բիոդագաղներում թաղել, որոնք նպաստում են արագ քայքայմանը։