Transparency International France ընկերությունը զեկույց է հրապարակել Ֆրանսուա Օլանդի կառավարման տարիներին երկրում կաշառակերության մակարդակի մասին, հայտնում է RFI–ը։
ՀԿ–ի ներկայացուցիչները դրական են գնահատել 2012–ից սոցիալիստների իշխանության օրոք ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերը։ Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ Ֆրանսիայում հասարակական կյանքի թափանցիկության մակարդակն այդ շրջանում էապես մեծացել է։
Գործող կառավարությանը հակակոռուպցիոն օրենքներ ընդունելու եւ հասարակական կյանքի թափանցիկության Գերագույն մարմին ստեղծելու որոշումը կայացնել էր ստիպել բյուջեի նախարար Ժերոմ Կայուզակի շուրջ սկանդալը, որին 3 տարվա ազատազրկման էին դատապարտել եկամուտները թաքցնելու եւ փողերի լվացման համար։
Միաժամանակ զեկույցի հեղինակները Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին առաջարկում են ուսումնասիրել 11 հանձնարարականները, որոնք անհրաժեշտ են երկրի կառավարման բարելավման համար։



























