Սլովակիայում մոտ 200 բանտարկյալների օրինակելի վարքագծի համար հնարավորություն կտան սուրբծննդյան երկու օրերը անցկացնել հարազատների հետ, հայտնել է Teraz պորտալը։

Նշում են, որ հիմա Սլովակիայում, որի բնակչությունը կազմում է 5․4 մլն մարդ, բանտարկված է 8613 մարդ, եւս 1458-ը կալանավորված է ու սպասում է իրենց գործերով դատավճռին։

Սլովակիան միակ եվրոպական երկիրը չէ, որտեղ իշխանությունները բանտարկյալներին նման նվերներ են մատուցում։ Գերմանիայում Սուրբ ծննդյան նախօրեին կարող են  համաներում շնորհել նրանց, ովքեր բանտում անթերի վարքագիծ են դրսեւորում։ Իշխանությունները հույս ունեն, որ տոնական օրերին ազատություն ստացողներին   ուրախությամբ կդիմավորեն նրանց ընկերները ու ընտանիքի անդամները ու նրանք ավելի հեշտ կվերադառնան հասարակություն։