2016 թվականի 11 ամիսների ընթացքում ավելի քան 60 մլն զբոսաշրջիկ է այցելել Նյու Յորք: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Մեգապոլիսի իշխանությունները նշել են, որ չնայած տարին դեռեւս չի ավարտվել, այս թիվն արդեն ռեկորդային է. 2015 թվականին Նյու Յորք է այցելել ավելի քան 59 մլն մարդ: Նշվում է, որ քաղաքի հյուրերի թիվն ամեն տարի առնվազն 1 մլն-ով ավելանում է արդեն յոթ տարի անընդմեջ:

Վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին Նյու Յորք այցելած զբոսաշրջիկների շուրջ 80%-ը երկրի այլ նահանգների բնակիչներ են:

Իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների թվում առաջին տեղում բրիտանացիներն են, երկրորդ տեղում՝ չինացիները, որոնց հետեւում են կանադացիներն ու բրազիլացիները: