ԱՄՆ-ի Ցիցինատիի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ գրավիչ արտաքինով մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում, փոխանցում է Informing-ը:

Իրականացված վիճակագրական հետազոտությունների համաձայն՝ գեղեցիկ մարդկանց շրջանում ավելի քիչ են հանդիպում շաքարախտ, ասթմա եւ դեպրեսիա հնիվանդությունները: Հետազոտությանը մասնակցել է ընդամենը 15 հազար տղամարդ եւ կին: Կամավորների տարիքը տատանվել է 24-ից մինչեւ 35 տարեկանի միջակայքում: Պարզվել է, որ արտաքինի եւ առողջական վիճակի միջեւ իսկապես կապ կա:
Մասնագետների խոսքով՝ գրավիչ արտաքինով մարդկանց կյանքի տեւողությունն ավելի երկար է: Գիտնականները այս ֆենոմենը կապել են մարդկանց քաշի եւ գենետիկայի հետ:
Այսպես՝ նրանց օրգանիզմը, ովքեր ավելորդ քաշ չունեն, ավելի առողջ է: Նրանք նաեւ չեն տառապում դեպրեսիայով եւ հոգեկան այլ հիվանդություններով, որոնք հրահրվում են ինքնագնահատականի ցածր լինելու պատճառով: Այս ամենը դրականորեն է ներգործում նրանց սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա:
Գիտնականները նշում են, որ այս դեպքում կարեւոր դերակատարում ունի նաեւ գենետիկան: Գրավիչ արտաքինը հակառակ սեռին ահազանգում է, որ այդ մարդու ժառանգները առողջ եւ գեղեցիկ կլինեն: