Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՀԷՑ»-ի ներդրումային ծրագրին: Այս առնչությամբ, ՀԾԿՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին եւ 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին շուրջ 97 մլրդ դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի:

Ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը, կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ՝ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը»: