ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի եւ Լեւան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
Բանակցություններն ավարտվել են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ:
Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:




























