ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը թեեւ շատ է ցանկանում հաջորդ խորհրդարանում լինել, սակայն դեռեւս հստակ չէ` որ կուսակցության  միջոցով կարող է լինել:

«Որ առաաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով, դա հաստատ է, սակայն դեռ հստակ չէ որ  կուսակցության ցուցակով: Պարզապես դեռ վերջնականապես ոչինչ ճշտված չէ»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ախոյանը:

Պատգամավորի խոսքով, իր համար կուսակցությունը խորհրդարան հայտնվելու տրանսպորտի միջոց չէ, պարզապես կան գործառույթներ, որոնք ճշտման կարիք ունեն եւ ըստ այդմ կորոշվի:

«Իմ զբաղվածությունը, գործառույթները, որ իրականացնում եմ, պետք է հասկանամ` որ կուսակցությանն է պետք, կուսակցություն կա կարող է իր քաղաքականության մեջ չկա արտաքին հարաբերությունները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցություն իր ակտիվ ելումուտին, Ախոյանն ասաց, որ դա պայմանավորված է իր արտաքին քաղաքական գործունեությամբ. գործուղումից հետո վերադառնում քննարկում է արդյունքների մասին:

Ախոյանը շեշտեց, որ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու  հայտարարությունն  էլ չի կարող ազդել իր որոշման վրա, որ կրկին վերադառնա ԲՀԿ: