Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 19-23-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 131,002,719 դոլար 481.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 119,825,557 ԱՄՆ դոլար 482.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,073,914 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 14,901,348 եվրո 499.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,667,616 եվրո 504.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,124,938,074 ՌԴ ռուբլի 7,78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 341,707,134 ՌԴ ռուբլի 7,91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի  12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 69.6 մլն ԱՄՆ դոլար: