Դեկտեմբերի 24-ին Եկատերինբուրգի առեւտրի կենտրոններից մեկում պատրաստելու են հսկայական «Օլիվյե» աղցան, փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել, հայտնում է Kedem-ը։

Ենթադրվում է, որ աղցանի քաշը կկազմի ավելի քան 3 տոննա , ավելի ճշգրիտ 3333 կգ։ Բաղադրիչների նախապատրաստելու են 60 խոհարարներ, որոնք հերթով կլպելու ու եփելու են 700 կգ կարտոֆիլ, 470 կգ գազար, նաեւ կտրելու են 300 կգ վարունգ ու 400 կգ բժշկական երշիկ։ Իսկ արդեն միջոցառման ժամանակ այդ աղցանի մեջ հավելելու են 300 կգ կտրատած եփած ձու, ու 350 կգ կանաչ ոլոռ։ Աղցանը համեմելու են 600 կգ մայոնեզով, որպեսզի դրա քաշը հասնի 3333 կգ ռեկորդային նիշին։ Պատրաստված մեգաաղցանը կկարողանան համտեսել բոլոր հյուրերը։