Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին փախստականների կարիքների համար հատկացվող փոքր գումարների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն խոստացել է, որ հուլիսի 1-ից փախստականներին 3 մլրդ եվրո կհատկացնի, բայց այսօրվա դրությամբ միայն 677 մլն դոլարն է փոխանցվել։ Այդ միջոցները Թուրքիայի բյուջե չեն մտնում, ու դրանք միայն այն գումարներն են, որոնք փոխանցվել է Կարմիր Կիսալուսին կազմակերպությանն ու Արտակարգ իրավիճակների հարցերով վարչությանը։ Բայց ԵՄ-ն խոստացել էր 3 մլրդ եվրո։ Ո՞ւր են այդ գումարները»,- ասել է Էրդողանը։
Նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ երկրների բյուջեները շատ ավելի մեծ են, քան Թուրքիայինը» իսկ խոստացված միջոցներաը հատկացնելուց հրաժարվելը խոսում է այն մասին, որ դաշինքի երկրները «չեն մտածում մարդասիրության, ծանր վիճակում գտնվող մարդկանց շահերի ու կարիքների մասին»
«Այս մասին միայն Թուրքիան է մտածում, մենք փախստականների կարիքների համար մեր միջոցներից 20 մլրդ դոլար ենք ծախսել։ Էգեյան ու Միջերկրական ծովերում մոտ 6 հազար մարդ է զոհվել, բայց դրան ոչ մի արձագանք չի եղել։ Ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում»,- ամփոփել է Էրդողանը։





























