Չնայած Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ աշխարհագրական հեռավորությանը՝ ժողովորդների միջեւ միշտ եղել են մնում են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են անկեղծ համակրանքի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին DELFI–ին տված հարցազրույցում ասել է Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Բնականաբար դրանք էապես ամրապնդվում են եւ ընդլայնվում են տարբեր պայմանագրերի շնորհիվ։ Մենք կրթության ոլորտում լավ ավանդույթներ ունենք, եւ ոչ միայն համալսարանների եւ ինստիտուտների մակարդակով։ Մեր Դիվանագիտական ակադեմիան, ի դեպ, հիմնվել է էստոնականի օրինակով։ Մեր ակադեմիայի գլխավոր հովանավորը, կառավարությունից բացի, նաեւ Եվրադատարանն է։ Իսկ գլխավոր խորհրդականներից մեկը ԵՄ–ից է, հենց Էստոնիայից։
Բացի այդ, Էստոնիայի դիվանագիտական դպրոցում կա հայ ուսանողների համար 2 տեղ։
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, դեսպանի խոսքով, այդտեղ մեծ ներուժ կա։ «Ես կարծում եմ, որ մենք դեռ սպառված ներուժ ունենք։ Պետք է ավելի շատ ուսումնասիրել հնարավորությունները։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում ԵՄ–ի հետ։ Դա մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է։ Ենթադրում եմ, որ այդ գործընթացը մոտ ապագայում կավարտվի, եւ նոր համաձայնագիրը լրացուցիչ խթան կտա ԵՄ երկրների, այդ թվում՝ Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը»։
Խոսելով տնտեսությունից՝ դեսպանը նշեց, որ 215-ի հետ համեմատ՝ 2016 թվականին ապրանքաշրջանառությունն ավելի ակտիվ է եղել, մի քանի անգամ ավելի շատ։ «Բայց ներուժն ավելի մեծ է, եւ պետք է այն օգտագործել այդ թվում՝ ՏՏ ոլորտում։ Էստոնիան այդ պլանում լավ օրինակ է։ Մեզ մոտ շատ ընկերություններ հետաքրքրված են Էստոնիայի փորձով, ինչպես նաեւ էստոնացի գործընկերների հետ համագործակցության մեջ»,– ասել է դեսպանը։





























