ՌԴ ԱԳՆ–ն կարծում է, որ ԱՄՆ–ի կողմից հակառուսական պատժամիջոցների հերթական երկարաձգումը հեռացող ամերիկյան վարչակազմին բացասական լույսի տակ է ներկայացնում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ղրիմի հետ կապված ռուսական ընկերությունները, ագրարային, էներգետիկ եւ ռազմաարդյունաբերական համալիրները եւ այլ կառույցները, որոնց վերաբերում է ԱՄՆ հեռացող վարչակազմի պատժամիջոցները, կշարունակեն նորմա գործունեությունը։ Իսկ ահա այդ վարչակազմն իրենց բացասական լույսի ներքո է ներկայացնում եւ վատ հիշողություններ է թողնում»,– նշել են ԱԳՆ–ից։
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ նոր պատժամիջոցները Ռուսաստանին «պատժելու» փորձ են Սիրիայի կառավարության աջակցության համար։





























