Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Եղիսաբեթ թագուհու թոռնուհին կորցրել է երեխային, հայտնում է Life–ը։ Զառա Ֆիլիպսի առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Զառա Ֆիլիպսը եւ նրա ամուսինը՝ Անգլիայի ռեգբիի հավաքականի նախկին ավագ Մայք Թինդելը, 2017-ի գարնանը սպասում էին 2-րդ երեխային։ Զույգն արդեն ունի 1 դուստր՝ 2-ամյա Միան։