Գիտնականները հետազոտություն են իրականացրել եւ որոշել են տղամարդկանց համար հայր դառնալու կատարյալ տարիքը: Այս մասին հայտնում է Informing-ը:

Պարզվում է՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները երեխայի ծնունդին  էմոցիոնալ առումով եւ հոգեբանորեն պատրաստ են 30 տարեկանից հետո: Մասնագետները նաեւ նշել են, որ տղամարդկանց ամենագեղեցիկ եւ առողջ երեխաները ծնվում են 30-ից մինչեւ 40 տարեկան ժամանակահատվածում: Հետազոտողները համոզված են, որ այդ ժամանակ է տղամարդը ըմբռնում տոհմը շարունակելու եւ երեխաներ դաստիարակելու իր կոչումը: Դրանից զատ, որպես կանոն, այդ տարիքում են ուժեղ սեռի ներկայացուցիչները կայուն եկամուտ ունենում եւ կարող են ընտանիքն ապահովել: