Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որով փորձել է պարզել, թե քաղցն ինչպես է ազդում մարդու աշխատանքի գործընթացի վրա: Մասնագետները պարզել են, որ քաղցը աշխատունակության բարձրացման կատալիզատոր է: Այս մասին հայտնում է  Planet-today-ը:

Հետազոտությանը մասնակցել է Քալիֆորնիայի նահանգի ավելի քան 1500 բնակիչ: Մասնակիցներից յուրաքանչյուրը տեղական ընկերություններից մեկի աշխատակից էր, որոնց գործունեության տեսակը նոր տեխնոլոգիաների մշակումն է: Բոլոր կամավորները 36 ժամ հրաժարվել են սնունդից (չեն կերել երկուշաբթի երեկոյից մինչեւ չորեքշաբթի առավոտ): 

Մասնագետներին երեքշաբթի հաջողվել է պարզել, որ ընկերությունների աշխատակիցների 85 տոկոսից ավելին, իրենց սովորական աշխատանքային օրերի համեմատությամբ, նախկինում չտեսնված կրեատիվություն եւ աշխատունակություն են ցուցադրել:

Գիտնականներն այս արտասովոր դիտարկումը պատճառաբանում են  այն հանգամանքով, որ երբ մարդու օրգանիզմը քաղց է զգում, սկսում է օգտագործել պահեստային «պահոցների» էներգիան, որն ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն է տալիս: