Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կբացակայի Սանդրինգեմի իր կալվածքի եկեղեցու Ծննդյան ժամերգությունից: Ծննդյան տոներին ավանդաբար Սանդրինգեմում է հավաքվում թագավորական ամբողջ ընտանիքը, փոխանցում է BBC-ն:

Մրսածության հետեւանքով թագավորական զույգը ստիպված էր Անգլիայի արեւելքում գտնվող Սանդրինգեմի կալվածք ուղեւորությունը մի քանի օրով հետաձգել:
Երեքշաբթի Բուքինգեմյան պալատը նաեւ հայտարարել է, որ Եղիսաբեթ II թագուհին կդադարի հովանավորել 25 ազգային կազմակերպություններին, այդ թվում՝ սպորտային ասոցիացիաներին: Հաջորդ տարվանից դրանք կսկսեն հովանավորել թագավորական ընտանիքի այլ անդամներ: