Յուտայի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ աղոթքն ընդունակ է ակտիվացնելու ուղեղի այն նույն հատվածները, որոնք ակտիվացնում են սերը, թմրամիջոցները եւ ազարտային խաղերը: Այս մասին հայտնում է Informing-ը: 
Մինչ նման եզրակացություն կատարելը գիտնականները փորձ են անցկացրել, որին մորմոնների համայնքի 19 երիտասարդ է մասնակցել:
Հետազոտողները մագնիսառեզոնանսային թերապիայի միջոցով հետեւել են, թե կամավորի ուղեղում ինչ է տեղի ունենում Մորմոնների Գրքից հատվածներ կամ հոգեւոր առաջնորդների մեջբերումներն ընթերցելու պահին, ինչպես նաեւ աղոթելիս:
Պարզվել է, որ կրոնական ուժգին ապրումների ժամանակ փորձի մասնակիցների շրջանում ակտիվացել են ուղեղի մի քանի հատվածներ: Ըստ որում՝ բոլորի ուղեղում ակտիվացել է այն հատվածը, որը հայտնի է որպես հարակից միջուկ: Հարկ է հստակեցնել, որ այս հատվածը պատասխանատու է պարգեւատրման համակարգերի, հաճույքի, ծիծաղի, կախվածության, ագրեսիայի եւ վախի ձեւավորման համար:
Իրենց զգացողությունները կամավորները նկարագրել են որպես լիակատար խաղաղության եւ ջերմության ֆիզիկական զգացողություն: