Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե կործանված Տու-154 ինքնաթիռի ուղեւորների հագին փրկարար բաճկոններ են եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անանուն աղբյուրներին վկայակոչող բոլոր խոսակցությունները, թե կործանված Տու-154-ի ուղեւորների հագին իբր փրկարար բաճկոններ են եղել, ամոթալի անվանարկում են, որոնք իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռում եղած որոշ ուղեւորների հագին փրկարար բաճկոններ են եղել:




























