Ավստրալիայում տեղումների ռեկորդային քանակը հանգեցրել է հանրահայտ Ուլուրու ազգային պարկի փակմանը, հայտնում է BBC-ն:

Պարկը 1987 թվականից ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: 1995 թվականին արգելոցը ստացել է Պիկասոյի ոսկե մեդալ, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի պարգեւ է «բնության եւ անանգու բնիկների մշակույթի պահպանման համար»:

Այժմ պարկի ամբողջ տարածքում, որը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում, գրանցված են ջրածածկման գոտիներ:

Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոյից նշել են, որ անձրեւներով ուղեկցվող նման ծննդյան փոթորիկները երկրի տարածքում տեղի են ունենում հարյուրամյակը մեկ:

Պարկին մերձակա Կինտորե քաղաքում ջրհեղեղը հանգեցրել է բնակիչների մի մասի տարհանման: Իսկ Պանունյա քաղաքը ջրհեղեղի հետեւանքով մեկուսացվել է: