Ուգանդայի Ալբերտ լճում ֆուտբոլիստներին ու նրանց երկրպագուներին տեղափոխող նավի կողաշրջման հետեւանքով առնվազն 30 մարդ է խեղդվել, հայտնում է BBC–ն։

Գերբեռնված նավի վրա  մոտ 45 մարդ կար։ Ոստիկանությունից հայտնել են, որ այն թեքվել է, երբ չափից շատ ուղեւորներ են նավի նույն կողմը տեղափոխվել։ Միայն 15 մարդու է հաջողվել փրկել։

Ոստիկանության սպայի խոսքով՝ ուղեւորների մեծ մասը նավ բարձրանալիս հարբած է եղել։ Նրա խոսքով ուղեւորնեը երգում էին ու սուլում։ Նրանք ուղեւորվում էին Սուրբ ծնունդի կապակցությամբ ֆուտբոլի խաղի։ Նավի կապիտանն անձամբ է օգնել փրկարարական գործողությանը։