Չիլիում հարյուրավոր հնդկացիներ (արաուկաններ) մայրաքաղաք Սանտյագոյում անկարգություններ են հրահրել: Lenta-ի փոխանցմամբ՝ իրադարձությունների վայրից կադրեր է հրապարակել Ruptly-ն: Նրանք դժգոհ են իրենց հոգեւոր առաջնորդ Ֆրանսիսկ Լինկոնաոյի ձերբակալությունից:

Իրավապահները ստիպված էին կիրառել ջրցան թնդանոթներ եւ արցունքաբեր գազ: 5 ցուցարար ձերբակալվել է: Հայտնի է, որ տուժել է առնվազն 5 ոստիկան:

Լինկոնաոյին մեղադրում են հրկիզման մեջ, որը 2013 թվականին հանգեցրել է երկու ազդեցիկ հողատերերի մահվան: Ցուցարարները կարծում են, որ նրա կալանքը իրենց նախնիների հողերի համար արաուկանների պայքարը քրեականացնելուն նպատակաուղղված քաղաքականության մասն է: