Ջրասուզակները պարզել են դեկտեմբերի 25-ին Սեւ ծովում կործանված «Տու 154»-ի եւս երկու ինքնագրերի գտնվելու վայրը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրը։
«Եվս երկու ինքնագրերի գտնվելու վայրը պարզվել է, սակայն դրանք դեռ ջրից չեն հանել, հանվել է միայն հիմնական ինքնագիրը»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ՊՆ ՌՕՈւ կենտրոնի մասնագետները նախնական ուսումնասիրել են «Տու 154»-ի ինքնագրերից մեկը։ Ըստ ստացված տվայլների՝ առաջնային է համարվում օդանավի սխալ ղեկավարման մասին վարկածը։




























