Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հունահռոմեական ըմբշամարտի դահլիճում դեկտեբերի 27-ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վերջինս 22 տարեկան է, եւ մարզադահլիճում աշխատում էր որպես պահակ:

Երիտասարդը պարանով կախված է եղել պտտաձողի վրա: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել: Երիտասարդի գրպանից գրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է եղել, որ մեկին չմեղադրեն:

Հանգամանքները պարզվում են: