Սեւ ծովում կործանված Տու–154 օդանավի 2-րդ սեւ արկղը հայտնաբերել են եւ հանել ծովի հատակից, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Կես ժամ առաջ հայտնաբերվել եւ բարձրացվել է Տու–154 օդանաֆվի երկրորդ  սեւ արկղը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Առաջին ինքնագրի տվյալների վերլուծությունը թույլ է տալիս սեղմել վթարի պատճառների ցանկը, սակայն դեռեւս ամբողջ ինֆորմացիան չէ հավաքված, եզրակացություններ անելը վաղաժամ է, ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։