Ջավախքի հայաբնակ Գանձա գյուղում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժել է հղի կին ու երկու մանկահասակ երեխա: NEWS.am-ի հետ զրույցում գազի հետեւանքով պայթած տան տերերի հարեւանը պատմեց, որ հղի կինը՝ Զալիկո Հարությունյանն ու նրա երկու երեխաները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Նինոծմինդայի քաղաքային հիվանդանոց:
Հարությունյանների տունը պայթյունի հետեւանքով հիմնահատակ փլուզվել է: Պայթյունի պատճառները պարզելու համար դեկտեմբերի 29-ին Թբիլիսիից կժամանի հատուկ խումբ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ տան բնակիչները տնից հասցրել են դուրս գալ պայթյունից րոպեներ առաջ:
Այս պահին Գանձայում գազի մատակարարումն անջատված է, կատարվում է քննություն պայթյունի պատճառները պարզելու համար:





























