Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը աղետի 7 վարկած ունի, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ–ին։
Ուղեւորների մարմինների եւ օդանավի բեկորների վրա հրդեհի կամ պայթյունի հետքեր չկան։ Վթարի գրաֆիկական մոդելը կստեղծվի 10-20 օրվա ընթացքում։ Սեւ ծովում որոնողական աշխատանքները շարունակվում են, վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են Տու-154–ի լրացուցիչ բեկորները։




























