Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը երկարատեւ քննարկումներից հետո ընդունել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ նախագահական համակարգի անցման Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովին էր հանձնվել դեկտեմբերի 10-ին։ Նախագիծը նախնական ունեցել էր 21 կետ, սակայն քննարկումների արդյունքում այն իջեցվել է 18-ի։ Նախագիծն ընդունելուց առաջ հանձնաժողովն աշխատել է 17 ժամ անընդմեջ։
Փոփոխությունների նախագագծով մեծացվում է նախագահի լիազորությունները, ընտրությունների անցկացման ժամկետները 4-ից դառնում են 5 տարի, պատգամավորների քանակը 550-ից նախատեսվում է հասցնել 600-ի։
ՍԴ փոփոխություններին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն աջակցում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները դեմ են փոփոխություններին։





























