Հունվարի 3-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: