Ադրբեջանի իրավապահ մարմինները քննում են սահմռկեցուցիչ հանցագործություն, որը կատարվել է մի քանի տարի առաջ:

Report-ը հայտնում է, որ Ադրբեջանի բնակիչ Ֆուադ Աղաեւը 4 տարի առաջ քրոջը՝ Թարան Աղաեւային սպանել է: Հանցագործը աղջկա մարմինը թաղել է:

Սակայն նրա նշած վայրում սպանված աղջկա աճյունը չի գտնվել: Ֆ. Աղաեւը հայտարարել է, որ նրա մարմինը հենց այդ վայրում է թաղել, սակայն 2 տարի հետո շիրիմը բացել է, հանել քրոջ աճյունը եւ ծովը նետել: