N զորամասի ժամկետային զինծառայող Զավենին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն տալու համար:

Պարզվում է՝ Զավենը 2016թ. հունիսի 29-ին ռազմական ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչն իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել իր հետ, երբ ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ըստ Զավենի, Վարսենի բնակիչն այնուհետեւ լուսանկարել է իրենց միջև կատարված համասեռական գործողությունները, որից հետո նշված լուսանկարները տարածելու սպառնալիքով պահանջել եւ ստացել 50 հազար դրամ:

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ժամկետային զինծառայողը սուտ մատնություն է տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Զավենը կալանավորված է:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: